Դանիիլ Գրանինstoth1160pngpcaΛετ
Դանիիլ Գրանին | |
|---|---|
| Ծննդյան անուն | ռուս.՝ Даниил Александрович Герман |
| Ծնվել է | հունվարի 1, 1919[1][2][3] |
| Ծննդավայր | Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
| Վախճանվել է | հուլիսի 4, 2017[3] (98 տարեկանում) |
| Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
| Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
| Լեզու | ռուսերեն[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
| Ժանրեր | պատմվածք |
| Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Սոցիալիստական աշխատանքի հերոս Կարմիր Աստղի շքանշան «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Մենի անվան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) և Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան |
| Դանիիլ Գրանին Վիքիդարանում | |
| Daniil Alexandrovich Granin Վիքիպահեստում | |
Դանիիլ Ալեքսանդրովիչ Գրանին (իսկական ազգանունը՝ Գերման, հունվարի 1, 1919[1][2][3], Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 4, 2017[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, կինոսցենարիստ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1976), ՌԴ պետական մրցանակի (2001, 2016) և ՌԴ Նախագահի մրցանակի (1998) դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի (2005)։
Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը (1940)։ Առաջին ստեղծագործություններից է «Ինժեներ Կորսակովի հաղթանակը» (1949) վիպակը։ Գրել է վեպեր՝ «Որոնողները» (1954, հայերեն հրատարակությունը՝ 1957), «Հարսանիքից հետո» (1958, հայերեն հրատարակությունը՝ 1961), «Ամպրոպն եմ սանձում» (1962, հայերեն հրատարակությունը՝ 1965), որոնք բեմականացվել և էկրանացվել են։ Պատկերել է խորհրդային գիտնականների կյանքը[5]։
Բովանդակություն
- 1 Կենսագրություն
- 1.1 Զինվորական տարիներ
- 2 Ծանոթագրություններ
- 3 Արտաքին հղումներ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիների իր բոլոր ինքնակենսագրություններում Դանիիլ Գերմանը որպես իր ծննդյան ամսաթիվ նշում է 1918 թվականի հունվարի 1-ը, իսկ որպես ծննդավայր՝ Կուրսկի նահանգի Վոլին քաղաքը։ Սակայն այսպիսի քաղաք այդ տարածաշրջանում չկա, Վոլինկա գյուղ կա Ռիլսկի շրջանում։ Ապագա գրողի հայրը՝ Ալեքսանդր Գերմանը, տարբեր տերերի մոտ աշխատել է որպես անտառային աշխատանքների կազմակերպիչ, իսկ 1918 թվականի մարտի 5-ից Պետրոգրադի կոմունալ տնտեսության փայտամթերումների բաժնի տասնապետ էր, մայրը՝ Աննա Զախարևնան (որոշ աղբյուրներում նրան կոչում են Աննա Բակիրովնա)[6], տնային տնտեսուհի էր։
1935 թվականին Դանիիլ Գերմանն ավարտեց Լենինգրադի Սմոլնու շրջանի 15-րդ միջնակարգ դպրոցը[6]։ Կես տարի վարորդ է աշխատել, այնուհետև ընդունվել Լենինգրադի Ուլյանով-Լենինի անվան էլեկտրատեխնիկական ինստիտուտ՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտությամբ։ Սակայն 4-րդ կուրսում (սեպտեմբեր, 1938) այս մասնագիտությունը հանեցին ինստիտուտից, և Գերմանը տեղափոխվեց Լենինգրադի արդյունաբերական ինստիտուտի 4-րդ կուրս (1940 թվականից՝ Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Ավարտեց 1940 թվականի հունիսի 23-ին՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում և նշանակվեց աշխատելու 9-րդ հիդրոէլեկտրակայանում։ Սակայն նշանակման վայր չմեկնեց և աշխատանքի անցավ Կիրովի գործարանում՝ որպես էլեկտրաուժային ցեխի փորձարարական խմբի ավագ ինժեներ։ Երիտասարդ ինժեներին նշանակեցին ՀԼԿԵՄ գործարանային կոմիտեի քարտուղարի տեղակալ․ սկսեց ձեռնարկության բազմատպաքանակ թերթում հանդես գալ հոդվածներով[7]։ Միաժամանակ հեռակա կարգով սովորում էր պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։
1941 թվականի հունիսի 5-ին Գերմանը դիմում ներկայացրեց ԽՄԿԿ-ին անդամագրվելու համար և 1941 թվականի հուլիսի 5-ին նրա դիմումը բավարարեցին[8]։
Զինվորական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիիլ Գերմանը ռազմաճակատ է մեկնել Լենինգրադի 1-ին հրաձգային դիվիզիայի կազմում՝ ավագ քաղղեկի կոչումով (համապատասխանում է կապիտանի կոչմանը, իսկ սպայական աստիճան ստացավ այն պատճառով, որ ինստիտուտում ռազմական գործ էր ուսումնասիրել[8])։ Նշանակվեց գնդի քաղբաժնի հրահանգիչ կոմերիտական աշխատանքների գծով։ Դիվիզիայի առաջին մարտերն սկսվեցին 1941 թվականի հուլիսի 11-ից։
Նահանջի ժամանակ Գերմանը ստիպված իր վրա վերցրեց 347-րդ հրաձգային գնդի հրամանատարությունը՝ փոխարինելով գնդապետ Ի․ Լեբեդինսկուն, որը ծանր վիրավորվել էր և 2 օր անց իր ենթակաների հետ հեռացավ ռազմաճակատից՝ նկարագրելով դա այսպես․ «41-ի սեպտեմբերի 17-ին մենք ուղղակի դիրքից գնացինք Լենինգրադ՝մտածելով, որ «Ամեն ինչ փլուզվե՛ց»։ Հիշում եմ՝ նստեցի տրամվայ, եկա տուն և պառկեցի քնելու։ Քրոջս ասացի․ «Ուր որ է՝ գերմանացիները ներս կմտնեն՝ նրանց վրա վերևից նռնակ նետիր (մենք Լիտեյնու վրա էինք ապրում) և արթնացրու ինձ»»[9]։ Այնուհետև «Ամեն ինչ այդպես չէր» գրքում Դանիիլ Գրանինը նկարագրեց գնդապետ Լեբեդինսկու վիրավորվելը՝ համեստորեն լռելով վերջինիս դասալքության մասին։
1941 թվականի սեպտեմբերի 18-ին ավագ քաղղեկ Դանիիլ Գերմանին ուղարկեցին Շուշարիի մոտ գտնվող առանձին հրետանային-գնդացրային գումարտակ՝ որպես հրամանատար։ Կռվել է Լուգայի պաշտպանության բնագծում, վիրավորվել 2 անգամ[8]։
1942 թվականի նոյեմբերի 2-ին, որպես 42-րդ բանակի՝ ռազմական տեխնիկայի վերանորոգման-վերականգնման 2-րդ գումարտակի (ձևավորվել է 1942 թվականի մայիսի 8-ին[10]) ռազմական կոմիսար, ստացել է Կարմիր դրոշի շքանշան՝ ռացիոնալիզացված աշխատանքի կազմակերպման և մարտի դաշտից բերված տեխնիկայի ինքնուրույն վերանորոգման, ինչպես նաև կադրերի պատրաստման համար, որը հնարավորություն է տվել ամսեամիս գերակատարել ծրագիրը։
Իր պաշտոնական կենսագրության մեջ Գրանինը հիշատակում է նաև տանկային վաշտի հրամանատար նշանակվելու և Կարմիր դրոշի ու Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններ ստանալու մասին, սակայն այս փաստերը հաստատված չեն[11][12][13]: Հայրենական մեծ պատերազմի ռազմական գործողություններին Գրանինի մասնակցության և պարգևների արժանանալու մասին նրա հրապարակած տեղեկությունները մասամբ հերքվել են գրականագետ Միխայիլ Զոլոտոնոսովի կողմից, որը մանրակրկիտ ուսումնասիրել է արխիվային փաստաթղթերը, այդ թվում՝ «Ժողովրդի ախրանքը 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում» փաստաթղթերի հանրային էլեկտրոնային բանկում գտնվողները։
Հաստատված չէ նաև այն փաստը, որ Դ․ Գերմանը երբևէ մարտնչել է որպես շարքային և որ պաշարման 900 օր անց է կացրել Լենինգրադի խրամատներում։
Դանիիլ Գրանինը մահացել է 2017 թվականի հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, 98 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Гранин Даниил Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1977, էջ 202 — 720 էջ։
- ↑ 6,0 6,1 Личное дело студента Д.А.Германа (русский) // Материалы архива Ленинградского индустриального института (с ноября 1940 г. Ленинградского политехнического института им. М.И. Калинина), Санкт-Петербургский государственный политехнический университет. : архивный документ. — 1 сентября 1938 г. -- 24 июля 1940 г..
- ↑ Новосёлов Н.Д. Взвод писателей // Советские писатели на фронтах Великой Отечественной войны. // Литературное наследство. : альманах. — 1966.. — Т. Т. 78. Кн. 1.. — С. 471..
- ↑ 8,0 8,1 8,2 Михаил Золотоносов. Барон Мюнхгаузен из Рыльска // Литературная Россия. — 2014. — № 38.
- ↑ Интервью Д.А.Гранина. // Бульвар Гордона. : телепередача. — 2010.
- ↑ Действующая армия. Перечни войск. Перечень № 32. Отдельные ремонтно-восстановительные батальоны
- ↑ Золотоносов М. Гранин: неизвестная биография // Петербургская интернет-газета «Фонтанка». — 2014. — 21 апреля. В этом же выпуске опубликованы комментарии Даниила Гранина, который настаивал на том, что в Красную армию он поступил рядовым, но признал, что в августе 1942 года служил комиссаром в тылу.
- ↑ Золотоносов М. Н. Политрук оказался вдруг // Журнал «Город 812». — 2014. — № 14. — С. 36—39.
- ↑ Золотоносов М. Зачем Даниил Гранин мистифицировал свою военную биографию // «812» online. — 2014. — 22 апреля.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гранин Даниил Александрович
- Библиотека «ImWerden». Даниил Гранин рассказывает о блокаде Ленинграда (mp3)
- Даниил Гранин: «Кому был страшен зубр?» | Журнал «Кругозор» (№ 2, 1988)
- Интервью (2011)
- Харакири: Рассказ шестидесятника. | Радио «Свобода» — Поверх барьеров с Иваном Толстым (24 апр 2012)
- Выступление в Бундестаге, 2014 год
| ||||||||||
| ||||||||||||||||||||||